Երեխային hարվածներ hաuցրած դաuտիարակը նրա ընտանիքին մոտ մարդ է․ մանրամասներ

Երեկ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքով դաստիարակը ձերբակալվել է, երեխայի հայրն այսօր կանչվել է քննչական։ Այդ մասին MediaHub-ին հայտնեց երեխայի ընտանիքի հարազատներից մեկը։

Նա պատմեց, որ երեկ արդեն երեխան ու մայրը հրավիրվել են քննչական, այսօր էլ երեխայի հորն են կանչել։

«Ակտիվ, խելացի երեխա է, ու հնարավոր չէ՝ այնպիսի բան արած լինի, որ անասունի պես ծեծեն նրան»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա պատմեց, որ դաստիարակը երեխայի ընտանիքին մոտ մարդ է, ու հասկանալի չէ՝ ինչու է նման վարք դրսևորել։

«Դեպքը մայիսին է տեղի ունեցել, բայց երեխան ընտանիքին ոչինչ չի ասել, չգիտեմ՝ ինչն է վախեցրել, որ չի պատմել։ Բայց հիմա էլ, որ ծնողները հարցնում են՝ «նման բան էլի՞ է եղել», երեխան մեկ պատասխանում է՝ «այո», մեկ՝ «ոչ»։ Դե երեխա է, հիմա հնարավոր է՝ վախեցած է»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա ներկայացրեց նաև, որ Փոքր Վեդիում բոլորն իրար ճանաչում են, ու հիմա նաև երեխայի ընտանիքի համար է բարդ փուլ, դեպքը կա, իսկ ծնողները չգիտեն՝ ինչ անել՝ բողոքել, չբողոքել։

«Դրա համար ավելի հեշտ տարբերակ կա․ էդքան փող են աջ ու ձախ ծախսում, կարող են մանկապարտեզներում կամեռաներ դնել, որ ծնողն էլ տեսնի՝ ինչ է կատարվում մանկապարտեզում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հայտարարություն էր տարածել նաև ՄԻՊ-ը՝ հորդորելով չտարածել տեսանյութը, քանի որ դրա տարածումը չի բխում երեխայի շահից։

98 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն