Ադրբեջանի ՊՆ–ն «զգուշացրել» և սպ առնացել է Հայաստանին |МедиаМесс

Ադրբեջանի ՊՆ արձագանքել է հայ-ամերիկայն զորավարժություններին, մեղադրանքներ հնչեցրել ու սպառնացել Հայաստանին։

«ԱՄՆ կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքով զինելը և Եվրոպական միության կողմից Հայաստանին նախնական փուլում խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի տակ տասը միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն ցուցաբերելը ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նման սադրանքներ իրականացնելու և վկայում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվելու մասին», -ասվում է հայտարարության մեջ։

«Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ նրանք պետք է զերծ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից: Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկվեն ինքնապաշտպանության նպատակով՝ օգտագործելով Ադրբեջանի  զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցները», — նշվում է տեղեկատվության մեջ։

Աղբյուրը՝ 24News.am

888 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն