28 Apr 2026
MediaTime MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ինչ է գրված կախազարդի վրա, որը նվիրել են Անահիտին ամուսնու աղջիկները.
28.04.2026
Ինչպես է Անահիտ Կիրակոսյանը արտասվում դուստրերի մատուցած ծննդյան անակնկալից.
28.04.2026
Ողբերգական ավտովթար՝ «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհից և 100 մետր գլորվելով հայտնվել ձորում. ընտանիքի 4 անդամներից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց․ 1-ամյա երեխան մահացել է
28.04.2026
SUBSCRIBE
MediaTime
Խմբագրի ընտրանի

Ողբերգական ավտովթար՝ «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհից և 100 մետր գլորվելով հայտնվել ձորում. ընտանիքի 4 անդամներից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց․ 1-ամյա երեխան մահացել է

admin
28.04.2026 2 Min Read
15 0

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։35-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Ռասուլ Ի․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 341 կմ-ում՝ «Մեղրու սար» տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով հայտնվել ձորում։

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռասուլ Ի․-ն և ուղևորներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 27-ամյա Մարիամ Հ․-ն, 5-ամյա Ռոաբինես Ի․-ն տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1-ամյա Իզադին Զ․-ն շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

 

 

 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աբգար Պետրոսյանն ու Հրաչյա Մնացականյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

 

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`

դատարանի` օրինական ուժի մեջ մտած

 

 

 

https://mediatime.am/wp-content/uploads/2026/04/VID_20260428_111006_658.mp4

Share Article

admin

Previous Post

Ապրիլի 28-ին և 29-ին գազ չի լինելու․

Next Post

Ինչպես է Անահիտ Կիրակոսյանը արտասվում դուստրերի մատուցած ծննդյան անակնկալից.

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!