Հրայրն անցավ դա.ժան պատ.երազմը, ողջ մնաց ու հիմա անսպասելի հանգ չեց

Լրագրող Տաթևիկ Խաչատրյանը գրում է․ «Անտանելի ծանր օր էր…

Նկարի պայծառ տղայի հոգեհանգստյան արարողությունն էր… Արևիկ Մելումյանի լույս որդին այլևս չկա… Արցախում 4 երեխաներին հեշտ չի մեծացրել իմ բարի Արևը, ամենևին, բայց երբևէ բողոքած չկա. «Մենակ թա խոխեքս սաղ֊սըլմաթ ինին»,֊այս խոսքերով էր հաղթահարում բոլոր փորձությունները։ Ես քիչ եմ հանդիպել իմ կյանքում Արևի ու Դավիթի ստեղծած ընտանիքի պես մարմնի բոլոր բջիջներով իրար նվիրված, իրար մասի հոգ տանող ընտանիքների։ Էն որ սերը միշտ ծփում էր բազմազավակ այս ընտանիքում…. Հիշում եմ Հրայրին բանակ ճամփելու նկարները, որոնցով կիսվել էր Արևը` որդուն ամուր գրկած, ժպիտը դեմքին. հեշտ էր կարդալ դեմքի արտահայտությունը. «Տղաս մեծ է արդեն, տղամարդ է դարձել, գնում է հայրենիքին ծառայելու»։ Հրայրն անցավ սեպտեմբերի 19֊20֊ի դաժան պատերազմը, ողջ մնաց ու հիմա անսպասելի հանգչեց… Մի քանի օրվա մեջ` ջերմություն, կոմա ու…… Հրայրին ճանաչողները գիտեն ինչ տեսակ տղա էր` պատվախնդիր, համարձակ, աշխատասեր, հարգանքով։ Ո՞ւր հեռացար, այ Հրայր, ո՞նց »․․․

 

71 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն