Թուրքիայում ուժգին երկ.րաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա՝ Մարմարա ծովում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ավերածությունների մասին տեղեկություններ չկան, շաբաթ գիշեր հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): 4.1 մագնիտուդով ցնցում է տեղի ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 22.26-ին, օջախը գտնվում էր մոտ յոթ կիլոմետր խորության վրա՝ Մարմարա կղզու մոտ:

Իր հերթին, Քանդիլի աստղադիտարանի սեյսմոլոգները հայտնել են, որ օջախը գտնվում է մոտ 4 կիլոմետր խորության վրա և գնահատել է 4,2 մագնիտուդ: Ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։

 

37 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն