7,3 մագնիտուդով երկ րաշարժ է գրանցվել

Չիլիի հյուսիսում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ի սկզբանե հաղորդվել էր, որ երկրաշարժը եղել է 6,8 մագնիտուդով, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները հայտնել են 7,3 մագնիտուդի մասին։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անտոֆագաստա շրջանի Սան Պեդրո դե Ատակամա գյուղից 43 կմ հարավ-արևելք, իսկ օջախը՝ 128 կմ խորության վրա։ Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ իշխանություններն առայժմ չեն ստացել։ «Ես կապվել եմ տարածաշրջանի ներկայացուցչի հետ, և ներկայում զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Այնուամենայնիվ փորձագետները շարունակում են տեղեկություններ հավաքել», — գրել է նա X-ի իր միկրոբլոգում։ Բորիչը նաև հավելել է, որ տարածաշրջանի ավտոճանապարհներին արձանագրվել են քարերի փլուզման առանձին դեպքեր։ Բացի այդ, շուրջ 2000 բնակչություն ունեցող Սան Պեդրո դե Ատակամա գյուղում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։

2 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն