Uևան քաղաքը uգ.ում է իր որդու մ.шhը․ Ինչ է կատարվում hիմա Uևանում

Uևան քաղաքը uգում է իր որդու մшhը․ Ինչ է կատարվում hիմա Uևանում

oragir.news-ը գրում է․

Հուլիսի 17-ին սպանված, Սևան համայնքի ավագանու անդամ 37-ամյա Արսեն Աֆիյանի մահը սգում են ոչ միայն հարազատները, ընկերները, այլ նաև ողջ համայնքը։

«Իր անմիջականությամբ ու պարզությամբ լցնում էր շուրջբոլորը՝ ներկայությունը դարձնելով ցանկալի ու սպասված: Դժվար է հավատալ, որ Արսենն այլևս մեզ հետ չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց սպանվածի ընկերներից մեկը։

Քաղաքացիները նրան հիշում են որպես լավագույն երիտասարդ ու մասնագետ։

«Կենսուրախ էր ու միշտ պատրաստակամ օգնել դիմացինին։ Վստահելի ու լավատես էր, բազում նպատակներ ու ծրագրեր ուներ։ Համոզված եմ՝ չի լինի մեկ մարդ, ով Արսենի մասին կարողանա խոսել վատը, որովհետև շատ լավ անձնավորություն էր»,- ասաց Սևանի մեկ այլ բնակիչ։

Սևան համայնքի մուտքի մոտ սև ժապավեն է կապվել, իսկ Սևանի համայնքապետարանում դրվել է Արսեն Աֆիյանի նկարն ու ծաղիկներ՝ ի հիշատակ սպանված ավագանու անդամի։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ են հնչել։

«Սևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց Արսեն Աֆիյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Նշենք նաև, որ սպանվածը Սևան համայնքի ավագանու անդամ էր և հայտնի ատամնաբույժ Սևան քաղաքում։

Ընկերները նշում են, որ դժվար է Արսենի մասին խոսել անցյալով։

4 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն