Դարի հարսանիք համարվող՝ հայ միլիոնատերերի հարսանիքը տխուր ավարտ ունեցավ, պատճառելով լուրջ ֆինանսական կորուստներ

Դարի հարսանիք համարվող՝ հայ միլիոնատերերի հարսանիքը տխուր ավարտ ունեցավ, պատճառելով լուրջ ֆինանսական կորուստներ։

 

Ալբերտ Ավդոլյանի և Էլդար Օսմանովի երեխաներն ամուսնալուծվել են։ Հայ միլիոնատիրոջ ընտանիքը լուրջ ֆինանսական կորուստներ է կրել։Գործարար Ալբերտ Ավդոլյանի որդին` Գասպարը, և գործարար Էլդար Օսմանովի դուստր Լոլիտան ամուսնալուծվել են, և եթե հավատանք տաբլոիդներին, «դարի հարսանիքի» տխուր վախճանի մեղավորը ոչ թե աստղերն են, այլ փողը։Իրավիճակը պարզում է «Մոսկովսկի մոնիտորը»։

 

Ավդոլյան ավագը ներդրող է և ընդգրկված է Forbes–ի ցուցակում (800 միլիոն դոլար)։ Օսմանովը «Մեժռեգիոնսոյուզէներգո» հոլդինգի համասեփականատեր է, որը Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ընկերություններից է։

 

Հոկտեմբերի 17-ին «դարի զույգը» պաշտոնապես ամուսնալուծվել է, հավանաբար Ալբերտ և Գասպար Ավդոլյաններն այլևս երբեք չեն ցանկանա լսել Օսմանով ազգանունը։Բանն այն է, որ Ավդոլյանները 2017թ-ի հուլիսի վերջին որոշել են, չնայած ոչ բարենպաստ կանխատեսումներին և «Մեժռեգիոնսոյուզէներգո» էներգաիրացման հոլդինգում ստուգումների արդյունքներին, նորաթուխ ազգականներին տրամադրել ավելի քան 6 մլրդ ռուբլի փոխառությունԱվելին՝ չնայած հոլդինգի վատ համբավին, Ավդոլյանը գործընկերներից մեկի հետ դիտարկել է հոլդինգի ընկերություններից մեկում մասնաբաժին ձեռք բերելու հնարավորությունը և բանակցություններ է վարել Օսմանովի հետ։

 

 

Հայ միլիոնատիրոջ խնամին դեռ մարտին իմացել է, որ Ավդոլյանի փողերը չեն շտկի իրավիճակը, քանի որ էներգետիկայի նախարարությունը զրկում է «Մեժռեգիոնսոյուզէներգո» հոլդինգի ընկերություններին մի քանի շրջաններում երաշխավորող մատակարարի կարգավիճակից։

Ըստ էության, հոլդինգը կորցրել է առանցքային շրջաններում բիզնես վարելու իրավունքը։Պարզ է եղել, որ հարսանիքի պահին հոլդինգի ընկերությունները ահռելի դեֆիցիտ են ունեցել, որը սպառնացել է սնանկությամբ։

 

Հետևաբար, Ավդոլյանից փող վերցնելը ոչ այլ ինչ է եղել, քան խաբեություն։

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել