Հոսպիտալացվել է 11 քաղաքացի. Բյուրեղավանում թունավորման դեպքերից նոր մանրամասներ

Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։

Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Ըստ աղբյուրի՝ ստացված շտապ հաղորդումների թիվը կազմում է շուրջ 30։ Ներկա պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացողներ։ Արձանագրված հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում և բարձր ջերմություն, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

Նշվում է, որ ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետները շարունակում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրներն ու տարածման ուղիները պարզելու նպատակով։

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել