Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարքը կնքվել է վեց շաբաթվա ընթացքում:

 

 

 

Մայամիի համալսարանում անցկացված Real Estate Impact ամենամյա համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ իրենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքել են վեց շաբաթում, մինչդեռ կողմերը պատերազմում էին 37 տարի:

 

«Ադրբեջանն ու Հայաստանը, որոնց հարցով մենք աշխատում էինք այդ գործարքի շուրջ նախագահի անունից, ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր։ Ուստի նրանք չէին կարող որևէ վատ բան ասել մեր արածի մասին։ Մենք այդ գործարքը կնքեցինք վեց շաբաթում։ Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը՝ նախագահ Ալիևը, լավ ընկերներ են՝ միավորված նախագահ Թրամփի կողմից»,- ասել է Ուիթքոֆը:

 

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել