Վերջապես լավ լուր եղանակից․ օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա․ ահա որքան

Հանրապետության տարածքում`

 

Ապրիլի 21-ի և 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6 աստիճանով, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`

 

Ապրիլի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև՝ 16-19 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29°C (2021թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -2.4°C (1987թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել