Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան գրել է, որ 47 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ծանրամարտի նվիրյալ և երկարամյա մարզիչ Հովհաննես Ռաֆիկի Շահնազարյանը։
Նա մեծ դեր է ունեցել բազմաթիվ մարզիկների կայացման և հաջողությունների մեջ։
Նրա գործունեությունը բարձր գնահատվել է մարզական համայնքում։
Շահնազարյանի մահը մեծ կորուստ է հայկական սպորտի համար։