Էրիկն ու կինը նշում են դստեր 8 ամսականը. լուսանկարներ

starnews.am-ը գրում է. Գաղտնիք չէ, որ հատկապես վերջին շրջանում երգիչ Էրիկ Կարապետյանի հանդեպ հետաքրքրությունն ավելի շատացել է: Պատճառը նրա և կնոջ սիրառատ հրապարակումներն են, ինչպես նաև դստեր`Սալոմեի լույս աշխարհ գալը:

Այս անգամ երգչի կինը հրապարակել է դստեր 8 ամսականից լուսանկար`ցույց տալով իրենց գեղեցիկ տորթը:

Նշենք, որ օրեր առաջ Էրիկի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով երգչին և´ երկրպագուները, և´մտերիմներն ու հարազատները ջերմ խոսքերով շնորհավորանքներ էին հղել:

Օրվա երկրորդ կեսին երգչի կինը`Սվետլանան, ջերմ հրապարակում էր արել ու շնորհավորել ամուսնու ծննդյան տարեդարձը:

«Ծնունդդ շնորհավոր, սեր»,-գրել էր Սվետլանան:

Նշենք, որ շատերը Էրիկին շնորհավորելիս նրան անվանում էին` «Սալոմեի պապա»:

520 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն