Դերասան Լևոն Տեր Պետրոսյանը, որը շատերին հայտնի էր նաև Demq Show-ից, ծնվել է 1981 թվականին՝ Երևանում։Մանկության տարիներին ընտանիքով լքել է Հայաստանը․ սկզբում տեղափոխվել են Ռուսաստան, ապա Կանադա, իսկ 14 տարեկանում վերջնականապես հաստատվել են ԱՄՆ-ում։
Նրա կյանքն ու ստեղծագործական ուղին հիմնականում ձևավորվել են Գլենդելում, որտեղ էլ նա դարձավ սիրված դերասան և հումորիստ։
Հեռուստատեսությամբ Լևոնը ճանաչում ձեռք բերեց հատկապես «Demq Show»-ի շնորհիվ, որտեղ աչքի էր ընկնում իր բնական խաղով, հումորի յուրահատուկ զգացումով և կերպարների բազմազանությամբ։
Սակայն բեմից դուրս նա առավել նվիրված էր իր ընտանիքին՝ սիրող ամուսին, հոգատար հայր, որդի և եղբայր։

Նրա կյանքի կենտրոնում էին կինը և երկու անչափահաս որդիները՝ 14 և 7 տարեկան, որոնց համար նա պայքարում էր մինչև կյանքի վերջին օրերը։
Ինչպես արդեն հայտնել էինք Լևոն Տեր Պետրոսյանը մահացել է քաղցկեղից, որը հետագայում տարածվել էր նաև լյարդի վրա՝ խլելով նրա կյանքը։