ՔՊ-ականները շատ լավ գիտեն՝ ես հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ. Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, անդրադառնալով իր դեմ ՔՊ-ական պաշտոնյաների նախաձեռնած արշավին, նշել է․ «Ծայրահեղ ստորությունն այն է, որ ՔՊ-ական պատգամավորները, նախարարները, և թե աշխատակազմի ղեկավար աշխատող պաշտոնյան շատ լավ գիտեն, որ հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակաշատ ուսուցիչ, Հայրենական պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ում ես ցանկացել եմ նրա ծննդյան կապակցությամբ հեռուստացույց նվիրել։ Բայց սկսենք սկզբից»,-նշել  է նա, ապա հավելել, որ իր նախաձեռնությամբ է սկսել ու իրականացվել «Անմահ գունդ» քայլերթը։

Ղումա7յանն ընդգծել է, որ իր իրավաբանները խորհուրդ չեն տվել իրեն տիկին Աբգարյանին որևէ բան նվիրել, և ինքը նրան այցելել է միայն քաղցրավենիքով։ Դրա մասին տեղյակ է նաև դատարանը։

«Ի՞նչ ընտրակաշառքի մասին  կարող է խոսք լինել, երբ 103 տարեկան տիկին Ռոզալիա Աբգարյանը նույնիսկ քայլել չի կարողանում։ Ես կլռեի, եթե թիրախավորեին միայն ինձ, բայց ես թույլ չեմ տա, որ արատավորեն մեր պատվարժան վետերաններին»,-ասել է Ղումաշյանը։

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել