2-3 օրից մենք բոլորիդ կհրավիրենք և մեծ մամուլի ասուլիս կանցկացնենք։ Այս մասին ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հզոր Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։
Ըստ նրա՝ ՝ տարեվերջին իրեն ունեցվածքից զրկվելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արվել է նրանից, որ «խելքը շատ է»։
Կարապետյանը նշել է, որ իշխանությունները վախենում են։ «Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին»,- ընդգծել է նա։
Հարցին՝ արդյոք միջազգային ասպարեզում հանրային շահը կարող է ինչ-որ բան փոխել, Սամվել Կարապետյանը պատասխանել է. «Դուք ամեն ինչ կփոխեք ձեր ակտիվությամբ և համառությամբ»։
«Եթե արդարությունը չլիներ, ես քաղաքականություն չէի մտնի։ Անարդարությունն է ինձ ստիպել գնալայդ քայլին»,- հավելել է Կարապետյանը։
Ի պատասխան Փաշինյանի այն հայտարարության, որ Ռուսաստանը ուղղորդում է Կարապետյանին մասնակցելու ընտրություններին, նա ընդգծել է. Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, իսկ ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը: