Արտակարգ իրավիճակ՝ Շիրակում. տարհանում է իրականացվում

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետն ու Կումայրիի բաժնի պետը, մի խումբ իրավապահներ:

Տարածքը սահմանազատվել է, օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են,  տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

426 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն