5,4 մագնիտուդ ուժգնությամբ եր կր աշարժ է գրանցվել

Ճապոնիայի կենտրոնական հատվածում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյին սահմանակից Չիբա պրեֆեկտուրայի արևելյան ափերի մոտ։ Աղբյուրը գտնվել է 50 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժից հետո առաջին րոպեներին հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն հետո այն չեղարկվել է։

784 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն