Թուրքիայում համատարած տարհանումներ են. ինչ է կատարվում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի երեք նահագներում անտառային հրդեհներ են բռնկվել։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են, դրանք ընդգրկել են Իզմիր, Չանակալե և Այդին նահանգները, փակվել է Սելչուկ քաղաքի և Կուշադասի առողջարանի միջև ընկած մայրուղին։

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ հրդեհներն առաջին սկսվել են Իզմիրի գյուղերից մեկում։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Իզմիրում բռնկվել է 16 հրդեհ, 8-ը՝ անտառներում, 8-ը՝ գյուղական բնակավայրերում, որից 11-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։

Որոշ շրջաններում տեղացիները, նաև զբոսաշրջիկները տարհանվել են։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 մասնագետ, դեպքի վայրեր ուղղաթիռներ են ուղարկվել։

Իզմիրում ամենախնդրահարույց գոտիներից տարհանվել են տեղի բնակիչները, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

3 957 Views

Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն