Մերկապարուհիներ, շքեղ երեկո… Անահիտ Սիմոնյանն ԱՄՆ-ում նշել է ծննդյան տարեդարձը

starnews.am-ը գրում է. Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջին տարիներին ամենաքննարկված հայ հայտնիներից մեկն է։

Չնայած բազմաթիվ քննադատություններին ու խոսակցություններին Անահիտը շարունակում է ակտիվ վարել իր սոցիալական էջերն ու բիզնես գործունեությունը:

Անահիտը օրերս նշում էր ծննդյան տարեդարձը: Երգչուհին, ով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, մի շարք կադրեր է ներկայացրել իր ծննդյան օրվանից:

Նա ցույց է տվել մերկապարուհիների պարը, գերշքեղ ռեստորանն ու իր վայելքները:

Նշենք, որ օրեր առաջ էլ երգչուհին հրապարակում էր արել ու այդպիսով շնորհավորել իր հայրիկին`հայրերի օրվա առթիվ: Երգչուհին նշել էր , որ իր հայրը իր որդու համար էլ է հայր դարձել: Նա շնորհակալություն էր հայտնել այն ամենի համար, ինչ հայրիկն անում է իրենց համար: Երգչուհին խոստացել է միշտ լինել հայրիկի կողքին:

264 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն