Խոշոր ավտով թար է տեղի ունեցել Տավուշի մարզում

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ դպրոցի դիմաց, բախվել են 22-ամյա Արկադի Բուդաղյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Խլղաթյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում: Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ԶԻԼ»-ը եղել է կայանված, երբ «Ford»-ը հարվածել է նրան ու ընկել գետը: Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա:

 

559 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն