Բլոգեր Մերի Տոմոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի բանավեճի հրավերին Լևոն Քոչարյանի արձագանքին։
Տղա ջան, երևի պապադ զանգեց ասեց մտնես եթեր ու նաֆթալինոտ փաստաթղթերի մասին խոսես, ասելով՝ փաստեր կան։
Արի մի հատ փաստերից ես էլ քեզ ասեմ, քանզի շատ փոքր ես եղել, որ թեկուզ հենց ինձ փաստերից պատմես։
1) Հանրաքվե անելուց հետո, երբ դու՝ այսինքն հերդ, համաձայնվում է նոր հանրաքվե իրականացնել, նաև հոպարդ՝ մեռժիկը, ի՞նչ է դա նշանակում։ Ասեմ բալիկ ջան, նշանակում է, որ դու, այսինքն ձերոնք, չեղարկել են առաջին ու ամենակարևոր հանրաքվեն։
2) Երբ հայ ժողովուրդը հաղթում է պատերազմը, իսկ հերդ ռսի հետ միասին ուղղակի ստոպ տալիս, չի ճանաչում Արցախի անկախությունն ու երկիրը 30 տարով բանտարկում, գռփում ու թալանում ռուս ախպոր հետ, դա փաստ չի՞, որ մտադրություն էլ չունեիք Արցախը Հայաստան դարձնեիք։
3) Արցախին բանակցային սեղանից երբ հերդ հանեց, անուղեղ է՞ր, չգիտե՞ր ինչ հարված էր հասցնում Արցախի անկախանալու բանակցություններին։
4) Երբ ամբողջ ազգը դուրս եկավ պաշտպանելու Արցախը, քո ասելով պետք է չկռվե՞ր, չպաշտպանե՞ր, ձերոնց պես պետք է թռնե՞ր։ Թե՞ փոքրիկ գլխիկը մտածում է, որ պատերազմի ժամանակ մառոժնի են բաժանում։
5) Երբ ձերոնք ապօրինի նախագահին հեռացրին, ժողովրդի ընտրած՝ թեկուզ և անվողնաշար օլիգարխին, բայց լեգետիմ ընտրված նախագահին մեկ ժամում հանեցին և ձեր ընտրած հող հանձնող, երկիր լուծարող երկրորդ անողնաշարին դրին, քեզ թվում էր դա ի՞նչ էր բալիկ ջան, ասեմ, դա Արցախի ժողովրդին տեռորիստական խմբավորումներ դարձնելն էր։
Ու վեչջում ուզում եմ հարց տալ՝ տակը դեռ թաց, քթից ծորացող մանկամիտ միլիոնատերները ինչպե՞ս հայտնվեցին Հայաստանում՝ այդքան աղքատ Հայաստանում։
Իմ կարծիքով փոքրիկ ուղեղով փոքրիկ գլխիկները ընդհանրապես պետք է լռեն, եթե իհարկե ամոթ ունեն։ Իմ աչքով տեսածը՝ ասում ես՝ «չեմ քնել հետը», խելքին նայի։
Հ.Գ.
Թե ասա դու ինչի պետք ա ընդհանրապես խոսելու հնարավորություն ունենաիր, որ մի հատ էլ ասեիր՝ զգոն եղեք։ քո նման ընդիմություն ունենալու պատճառով ազգը 7 տարի է չի քնում։
կեցցե արդարադատությունը, բիսմիլայիդ արև
Նյութի աղբյուր