Ծնողները մահացել են, երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ-ն՝ ողբերգական ավտովթարի մասին
Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության: Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- նշել են նախարարությունից։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Երեւան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 7 և 10 տարեկան երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր։


