Արա Մարտիրոսյանին Ռուսաստանում հետմա հու մրցանակ են շնորհել

Ռուսաստանում կայացած «ЗОЛОТОЙ ВЕК» մրցանակաշխության ժամանակ հատուկ մրցանակ է շնորհվել՝ երաժշտական արվեստի զարգացման մեջ իր ներդրումի համար Արա Մարտիրոսյանին։ Մրցանակը ստացել է երգչի քույրը՝ Արաքսյա Մարտիրոսյանը։

Արաքսյա Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր գնահատում են իր եղբոր՝ Արա Մարտիրոսյանի ստեղծագործությունները։ «Ուզում եմ պարզապես ասել, որ նա ուղղակի շատ երջանիկ կլիներ, շատ շնորհակալ եմ բոլորիցդ»,- նշել է Արաքսյան։

Նշենք, որ սիրված երգիչը կյանքից հեռացել է 2023 թ-ի դեկտեմբերի 15-ին։ Նրա մոտ գրանցվել էր սրտի կանգ։

833 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն