«Վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան»․ Բագրատ Սրբազանը՝ հետագա անելիքների մասին

Բագրատ Սրբազանը Բաղրամյան պողոտայում ներկա գտնվողներին հայտնեց առաջիկա անելիքների մասին՝ նշելով հետևյալը․

«Նախ ասեմ, որ վրանային ավանը մնալու է այստեղ, և ամիսներով չի մնալու, բնականաբար, մենք անելիք ունենք, 96 ժամ էի, չէ՞, ասել, ուրեմն՝ այդ 96 ժամի մեջ էլ կսահմանափակվենք՝ հուսալով, որ դա էլ կլինի այն, ինչ մենք ուզում ենք։

Վաղն առավոտից տարբեր վայրերում տարբեր գործողություններ տեղի կունենան, իսկ այսօր գիշերը մեծ թվով մարդկանցով կմնանք այստեղ։ Ինչպես մարտի դաշտում են խրամատներ փորում, այդպես էլ մենք վրանում կտեղավորվենք։

Մեզ համար չափազանց կարևոր է, որ շատ թվով մարդկանցով ամսի 12-ին այստեղ գտնվենք, քանի որ լրանում է 96 ժամը, սակայն չեմ ասի՝ ինչ ենք անելու։ Տեղեկություններ ունենք՝ փշալարեր են բերել, Ֆրանսիայի հրապարակում ջրցան մեքենաներ են կանգնեցրել, վերևն էլ կա։ Ո՛չ ջրցան մեքենաները, ո՛չ իրենց ահասարսուռ տեսքերը չեն օգնելու, մենք մեր անելիքն անելու ենք, մեր պահանջները ներկայացնելու ենք և իրացնելու ենք այդ պահանջները, մնացածը թող իրենք մտածեն, թե ինչու բերել, հասցրել են այս օրվան»։

Իրավաբան.net
423 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն