ՀՐԱՏԱՊ
Փաշինյանի ու Զելենսկիի ձեռքսեղմումը Երեւանում
Հերիք է․ Սոնա Շահգելդյանի հայտարարությունը
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Փաշինյանի ու Զելենսկիի ձեռքսեղմումը Երեւանում
03.05.2026
Հերիք է․ Սոնա Շահգելդյանի հայտարարությունը
03.05.2026
Մակրոնը զբոսնում է Երևանում. տեսանյութ
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Կենսաթոշակները կավելանան 10-14 հազար դրամով. որ խմբերի թոշակները որքանով կբարձրանան․ մանրամասներ

admin
19.03.2026 2 Min Read
2 0

🟧⚡️Կենսաթոշակները կավելալանան 10-14 հազար դրամով. որ խմբերի թոշակները որքանով կբարձրանան

🔸Ապրիլի 1–ից կգործարկվեն կենսաթոշակային ոլորտի երկու հիմնարար փոփոխությունները, մեկը կենսաթոշակների բարձրացումն է, մյուսը կենսաթոշակները բացառապես անկանխիկ եղանակով վճարելը։ Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։

💬«Աշխատանքային կենսաթոշակները բոլորը բարձրանալու են առնվազն 10,000 դրամով՝ անկախ ստաժից։ Սովորաբար կենսաթոշակի չափը ձևավորվում է նաև ստաժի հաշվառմամբ, բայց քանի որ ավելացել է հիմնական կենսաթոշակը և նվազագույն կենսաթոշակը, սա նշանակում է, որ անկախ ստաժից կենսաթոշակի չափերը ավելանալու են։ Մարտ ամսվա կենսաթոշակի չափին ավելանալու է ևս 10000 դրամ:

▫️Ընդ որում ասում եմ՝ առնվազն 10000 դրամ, որովհետև աշխատանքային կենսաթոշակի առանձին տեսակներ կավելանան մի փոքր ավելի: Մասնավորապես, այն դեպքում, երբ անձը ստանում է հաշմանդամության խոր աստիճանի սահմանափակումով աշխատանքային կենսաթոշակ, կենսաթոշակի չափը կավելանա 14000 դրամով։ Եթե հաշմանդամությունը սահմանված է ծանր աստիճանի սահմանափակման դեպքում՝ 12000 դրամով։

▫️Բացի այդ, 50 000 դրամով կավելանան երկկողմանի ծնողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները»,–ասաց նա։

▫️Ինչ վերաբերում է զինվորական կենսաթոշակներին, Գալստյանը նկատեց, որ այս դեպքում կենսաթոշակի բարձրացման չափը կախված է նրանից, թե ինչ պաշտոնից է զինծառայողն անցել կենսաթոշակի, միջինը կավելանա 8500 դրամով:

💬«Պարտադիր ժամկետում զինվորական ծառայողների կենսաթոշակները կավելանան 10000 դրամով, հաշմանդամության սահմանված խմբերի դեպքում 12000 դրամ և 14000 դրամ։

▫️Մենք ունենք շուրջ 502 000 կենսաթոշակառուներ, նրանցից մոտ 5-6 հազարը խորը աստիճանի սահմանափակում ունի, այսինքն կավելանա 14000 դրամով, շուրջ 37000-ը ծանր աստիճանի սահմանափակումով է, կավելանա 12 000 դրամով։ Իսկ մնացած 460.000 կենսաթոշակառուի կենսաթոշակը կավելանա ուղիղ 10.000 դրամով։

▫️Բացի այդ, ունենք 62 կամ 63 երկկողմանի ծնողազուրկ աշխատանքային կենսաթոշակ ստացող երեխաներ կամ մինչև 26 տարեկան ուսանողներ, նրանց կենսաթոշակը կավելանա 50000 դրամով։

▫️Ավելանում են ոչ միայն կենսաթոշակները, այլը սոցիալական նպաստները, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները։ Այստեղ մենք ունենք շուրջ 124 000 շահառու։ Նրանց նպաստները կավելանա 10 հազար դրամով»։

🔸Անահիտ Գալստյանի խոսքով, սահմանված կենսաթոշակները հետագայում կարող են ավելանալ, բայց չեն կարող նվազել։

 

Share Article

admin

Previous Post

Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները

Next Post

Մարտի 19–20-ի հորոսկոպ․ փող, սեր և անսպասելի փոփոխություններ՝ բոլոր նշանների համար

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am