ՀՐԱՏԱՊ
Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն
Արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
Ինչպես է սուրճ խմում տղամարդը Երևանի շենքերից մեկից կախված (լուսանկարներ)
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն
30.04.2026
Արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
30.04.2026
Ինչպես է սուրճ խմում տղամարդը Երևանի շենքերից մեկից կախված (լուսանկարներ)
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Խոշոր ու շղթայական ավտովթար. նախագահական նստավայրի մոտ բախվել են 2 «Tesla»-ն, «Zeekr»-ը ու «Toyota»-ն. կան վիրավորներ.

admin
16.03.2026 2 Min Read
2 0

 

 

Երեկ՝ մարտի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:25-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ բախվել են 21-ամյա Արսեն Բարսեղյանի վարած «Tesla» մակնիշի, 29-ամյա Ալեքսան Ջուլհակյանի վարած «Toyota» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Էջմին Քեշիշիի վարած «Tesla» մակնիշի և 20-ամյա Ռուբեն Միրզոյանի վարած «Zeekr» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Միրզոյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ 19-ամյա Էմիլ Կիրակոսյանն ու 22-ամյա Արամ Եդիգարյանը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ավտոմեքենաների բախումը դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել մի քանի ծառերի, որոնցից մեկը կոտրել է, և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Հարվածի հետևանքով «Zeekr»-ի առջևի անվահեծաններից մեկը կոտրվել է։Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`

դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

https://shamshyan.com/hy/article/2026/03/16/1301619?fbclid=IwY2xjawQkhaJleHRuA2FlbQIxMQBicmlkETExMkdvYlRFcDFkcGEzWkxDc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHtLtV-N8DRQwko-4wHd6tHMVGkOPIvyoXX83HQ6PuMMr5VxeWNkjEUlyv_GO_aem_9iNa9RITG9akiYi6zyZzcg

Share Article

admin

Previous Post

Կլինիկական մահ» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 1-ամյա երեխա․ երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարողը ծնողներից մեկն է

Next Post

Մեզ աջակցեցին նույնիսկ անծանոթ մարդիկ. Հրուշ Մնոյանի խոսքերը շատերին են հուզել

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am