Բժիշկները վեց ժամով մոռացել են պացիենտին ՄՌՏ սարքի մեջ ու․․․

 

Ռադիոլոգիական բաժանմունքի աշխատակիցները վեց ժամով մոռացել են պացիենտին ՄՌՏ սարքի մեջ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Չինաստանում Տունցզի հիվանդանոցի բժիշկները հետազոտությունից հետո մոռացել են պացիենտին ՄՌՏ սարքի մեջ, բժիշկներին հեռացրել են աշխատանքից, հայտնում է gazeta.ru–ն՝ հղում անելով Sohu պորտալին։

 

Ռադիոլոգիական բաժանմունքի աշխատակիցները խախտել են կարգապահական կանոններն ու հերթափոխի փոխանցման կարգը, ինչի հետևանքով պացիենտը պրոցեդուրայի ավարտից հետո մնացել է սարքի մեջ։ Նրան հայտնաբերել են շուրջ 6 ժամ հետո։

 

Բժշկական բաժանմունքը ներողություն է խնդրել տուժածից, կազմակերպել ամբողջական հետազոտություն և ընտանիքի հետ քննարկում է փոխհատուցման հարցերը։ Հիվանդանոցը ստուգում է իրականացրել և աշխատանքից հեռացրել է միջադեպի հետ կապ ունեցող աշխատակիցներին։

https://newsarmenia.am/am/news/in_the_world/bzhishknere-vets-zhamov-moratsel-en-patsientin-mrt-sarqi-mej/

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել