ՀՐԱՏԱՊ
Հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում. ինչ է կատարվում
Չորս կենդանակերպի նշաններ, որոնց մոտ ապագայում սպասվում է անսպասելի հաջողություն
Տոնական տրամադրություն Երևանում. Շնորհավոր Մայիսի 1
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում. ինչ է կատարվում
01.05.2026
Չորս կենդանակերպի նշաններ, որոնց մոտ ապագայում սպասվում է անսպասելի հաջողություն
01.05.2026
Տոնական տրամադրություն Երևանում. Շնորհավոր Մայիսի 1
01.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Նոր օրենք․ երբ կարող է արգելվել ֆիզիկակական անձի Հայաստանի տարածքից ելքի իրավունքը

admin
15.03.2026 2 Min Read
1 0

Որպես կանոն, երբ անձը պարտք ունի և չի կատարում իր պարտավորությունները, հարկադիր կատարողը հետախուզում է հայտարարում այդ անձին։ Սակայն շատ քաղաքացիներ չգիտեն, որ որոշակի պայմաններում հետախուզվող պարտապանը կարող է զրկվել Հայաստանի Հանրապետությունից ելքի իրավունքից։

 

Սակայն, ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքի սահմանափակման կարգը։

 

Ինչպե՞ս է սահմանափակվում ելքի իրավունքը

 

Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի արգելք նախատեսող դատական ակտի հիման վրա հարկադիր կատարողն իր որոշմամբ սահմանափակում է Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի իրավունքը։

 

Ե՞րբ է դատարանը որոշում կայացնում ելքի արգելքի մասին

 

Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու մասին, եթե՝Ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց հետախուզվող անձի անձնական մասնակցության։

Նրան հայտնաբերելու ուղղությամբ հարկադիր կատարողի ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։

Ինչպե՞ս է դատարանը քննում դիմումը

 

Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում և որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումին կից ներկայացված նյութերի հիման վրա, դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում։

 

Ուշադրություն. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, բայց վերաքննիչ դատարանի դատական ակտով որոշման կատարումը կասեցվել չի կարող։

 

Ե՞րբ է վերացվում ելքի իրավունքի սահմանափակումը

 

Օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակումը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է հետախուզումը դադարեցնելուց կամ ելքի իրավունքը սահմանափակելու մասին դատարանի որոշումը վերացվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։

 

Էլեկտրոնային համակարգում տվյալների մուտքագրումը

 

Օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակման և դրա վերացման մասին անհրաժեշտ տվյալներն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում Կառավարության սահմանած կարգով մուտքագրում է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ։

 

Կարևոր է իմանալ

 

Ելքի իրավունքի սահմանափակումը կիրառվում է միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտ է պարտապանի անձնական մասնակցությունը և բոլոր հետախուզման միջոցները ապարդյուն են եղել։

Դատարանի որոշումը կայացվում է տասնօրյա ժամկետում՝ առանց դատական նիստի։

Ելքի արգելքի վերացումը տեղի է ունենում 24 ժամվա ընթացքում հետախուզումը դադարեցնելուց հետո։

Էլեկտրոնային համակարգում տվյալների մուտքագրումը երաշխավորում է, որ սահմանային անցակետերում տեղեկատվությունը թարմ է։

Հիշեք՝ եթե ունեք պարտավորություններ, որոնք չեք կատարում, դա կարող է հանգեցնել ձեր հետախուզմանը և Հայաստանից դուրս ելնելու իրավունքի սահմանափակմանը։ Ժամանակին կատարեք ձեր պարտավորությունները և խուսափեք իրավական խնդիրներից։ Եթե արդեն ունեք պարտքեր, դիմեք հարկադիր կատարողին կամ իրավաբանին՝ իրավիճակը լուծելու համար, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

 

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։

 

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

https://medianews.site/613467/

Share Article

admin

Previous Post

Շատ անձինք չգիտեն, որ սահմանով կանխիկ գումար տեղափոխելիս օրենքը նրանց վրա հայտարարագրման հստակ պարտականություն է դնում, իսկ այդ պարտականությունն անտեսելը կարող է հանգեցնել ոչ թե պարզ տուգանքի, այլ քրեական պատասխանատվության։ Պետական եկամուտների կոմիտեն մարտի 12-ին հայտարարեց, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։

Next Post

Նայեք՝ոնց էր ավտոբուսում Նիկոլն ընկնում.թիկնապահը բռնեց

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am