Տափերականում մեքենան հայտնվել է ջրատարում․ 4 վիրավորից 3-ին, որոնցից 2-ը անչափահասներ են, ջրից դուրս են բերել պարեկները

հայտնում է, որ այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

 

Վիրավորներից 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, իսկ մյուս վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագարոծելով հատուկ տեխնիկա՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

https://www.facebook.com/bavnews.am/posts/pfbid02FrXSZf7S44ytE4nrqM3gCqd8xSp8um4BeUQEYHnFsfbnNt19hJbjqAmZouf8Mc9bl

Like this post? Please share to your friends:
Մեկնաբանել