ՀՐԱՏԱՊ
Մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց
«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում
Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ»
01 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց
01.05.2026
«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում
01.05.2026
Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում. «Հրապարակ»
01.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Խմբագրի ընտրանի

Ամուսիններ են ձերբակալվել․ դուք կապշեք, երբ իմանաք, թե ինչ են արել նրանք

admin
07.03.2026 2 Min Read
1 0

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսինները թմրամիջոցի փաթեթներ են տեղադրել․ նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Դիլիջանի և Աշտարակի բնակիչ երկու երիտասարդ, երկուսն էլ 23 տարեկան, ձեռք են բերում խոշոր չափի թմրամիջոցներ և մանր չափաբաժիններով տեղադրելու միջոցով իրացնում։

 

Ստուգումներից հետո քրեական ոստիկանները փետրվարի 8-ի երեկոյան մայրաքաղաքի Արարատյան և Շիրակի փողոցներում կանգնեցրել են նրանց վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան։ Սակայն երիտասարդները դիմել են փախուստի՝ հետապնդման ընթացքում թողնելով մեքենան։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

 

Փետրվարի 23-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 100 գրամից ավելի մեթամֆետամին և մարիխուանայով 28 փաթեթ՝ ընդհանուր 52 գրամ քաշով։ Փետրվարի 26-ին դիլիջանցին ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել։Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ին։ Ժամը 12:20-ին Շիրազի փողոցում ձերբակալվեցին և վարչություն տեղափոխվեցին մայրաքաղաքի Չեխովի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ու նրա 23-ամյա կինը։

 

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 7 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Նույն պարունակությամբ 10 փաթեթ էլ հայտնաբերվեց կնոջ խուզարկությամբ։ Հայտնաբերված զանգվածների ընդհանուր քաշը մոտ 40 գրամ էր։

 

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տարբեր վայրերում հայտնաբերվեց արդեն տեղադրված ևս 5 փաթեթ։

 

Ամուսինների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

 

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը՝ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին՝ գիշերվա ժամը 2-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով մայրաքաղաքի Մարգարյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 30 և 28 տարեկան երկու տղամարդու։

28-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել են։

 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսինները թմրամիջոցի փաթեթներ են տեղադրել․ նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը

Share Article

admin

Previous Post

«Գումար կտա՞ք», «Չէ, հիմա չկա». Փաշինյանին Գյումրիի եկեղեցում մի կին մոտեցավ

Next Post

Նայեք ինչքան թմրшնյnւթ գտան Արտակի ու Գարիկի Lexus-ի միջից.

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am