ՀՐԱՏԱՊ
Մայիսյան հաջողություն․ կենդանակերպի որ նաշաններն են լինելու այս շրջանի գլխավոր «բախտավորները»
Հայտնի է Հայկո Հովհաննիսյանի և Անահիտ Մանուկյանի բաժանման պատճառը… Ի՞նչ է կատարվել իրականում
Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն
30 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Մայիսյան հաջողություն․ կենդանակերպի որ նաշաններն են լինելու այս շրջանի գլխավոր «բախտավորները»
30.04.2026
Հայտնի է Հայկո Հովհաննիսյանի և Անահիտ Մանուկյանի բաժանման պատճառը… Ի՞նչ է կատարվել իրականում
30.04.2026
Վաղը մի շարք փողոցներ փակ կլինեն
30.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Խմբագրի ընտրանի

Քիչ առաջ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի դալանում մարդ սպանեցին.

admin
06.03.2026 One Min Read
5 0

 

Այսօր՝ մարտի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են քրեական և համայնքային ոստիկանները։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը և ձեռնարկվում են քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմնի մոտ, դալանի որոշ հատվածներում, հայտնաբերվել են արնանման հետքեր։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ն է:Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`

դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

https://www.facebook.com/share/p/18anuTtmcH/

 

Share Article

admin

Previous Post

Ավտոբուսը շուռ եկավ.տեսեք՝ովքեր են վիրավորները

Next Post

Երկար ժամանակ գազ չի լինելու

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am