28 Apr 2026
MediaTime MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Տարեկան քանի անգամ պետք է արյան անալիզ հանձնել
28.04.2026
Կեղծ մեղրի 4 ակնհայտ նշան
28.04.2026
Ամենահավատարիմ ամուսինները` ըստ կենդանակերպի նշանների
28.04.2026
SUBSCRIBE
MediaTime
Խմբագրի ընտրանի

Ինչպես են դիմակավորված անձինք ներխուժում այսօր Արաբկիրում կրակողի տուն․

admin
06.03.2026 One Min Read
1 0

Այսօր՝ մարտի 6-ին, հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արաբկիր վարչական շրջանի Վիկտոր Համբարձումյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։Տեղում պարզվել է, որ նշված տեղեկությունը հավաստի է և նշված վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են կրակված մոտ 6 պարկուճ։

 

Պարզվել է, որ մեկ հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Այս պահին քրեական ոստիկանները ու քննիչները պարզում են՝ արդյոք այլ վիրավորներ կան, թե ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու վիրավորի ինքնությունը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցները տեղի են ունեցել ոչ միայն Վիկտոր Համբարձումյան 1 հասցեի, այլ նաև Բաղրամյան 68 շենքում գործող «Վիվառո»-ի դիմաց։ Վիրավորն էլ Երևանի բնակիչ 26-ամյա Կարեն Գասոյանն է։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Post Views: 5

Share Article

admin

Previous Post

Ամուսնալուծվելուց հետո հյուծվել է ու նիհարել. Մանեն արտասվում է.

Next Post

Մանե Հակոբյանի բացառիկ հրապարակումը՝ նախկին ամուսնու բաժանման մասին հայտնելուց հետո.

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!