ՀՐԱՏԱՊ
Ինչ է անում Հայաստանը Բաքվում պահվող հայ գերիների համար
ԶԳՈւՇԱՑԵՔ․ Հայաստանում հայտնաբերվել է վտանգավոր խաղալիք՝ թունավոր նյութերով
Պաշտոնական Երևանը հաստատեց՝ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել
29 Apr 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Ինչ է անում Հայաստանը Բաքվում պահվող հայ գերիների համար
29.04.2026
ԶԳՈւՇԱՑԵՔ․ Հայաստանում հայտնաբերվել է վտանգավոր խաղալիք՝ թունավոր նյութերով
29.04.2026
Պաշտոնական Երևանը հաստատեց՝ Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել
29.04.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Հայաստան

Ում թոշակն է բարձրանալու 15․000 դրամով․ նախարարը մանրամասներ է հայտնել

admin
04.03.2026 2 Min Read
2 0

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ աշխատանքային քննարկում է ունեցել թոշակների բարձրացման շուրջ:

 

Թորոսյանն ասել է, որ մոտավորապես 600 000 քաղաքացիների թոշակը բարձրանալու է ուղիղ 10 000 դրամով. «Մյուս հատվածի մեջ կան մարդիկ, որոնց դեպքում ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10 000-ը։ Եվ այստեղ կա բացատրություն՝ ինչով է դա պայմանավորված: Տարբեր բանաձևերով են հաշվարկվում կենսաթոշակները, և կան երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուներ, որոնց դեպքում բանաձևը մի փոքր այլ է: Այնտեղ մենք երկու ցուցանիշ ենք փոխում, և դրա արդյունքում ստացվում է, որ շատ զինծառայողների դեպքում, օրինակ, կենսաթոշակը կբարձրանա 15.000 դրամով: Ընդհուպ մինչև ունենք դեպքեր, որ ավելի, և շատ քիչ դեպքերում, որոնց կենսաթոշակը նաև արդեն բարձր է, 90.000 դրամից, կբարձրանա, ասենք՝ 5, 6, 7 հազար դրամով»:

 

Արսեն Թորոսյանը հավելել է. «Այն քաղաքացիները, որոնց ասում ենք ուղիղ 10 000 չի բարձրանում, հիմա 96 000 է միջին կենսաթոշակը, այդ բարձրացումից հետո կդառնա 105 000, այսինքն՝ այնուամենայնիվ 8500 դրամի չափով միջինով բարձրանում է, բայց մնացած բոլորինը բարձրանում է ուղիղ 10 000-ով»:

 

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս բարձրացմամբ միջին կենսաթոշակը կլինի նվազագույն սպառողական զամբյուղից ոչ ցածր՝ Արսեն Թորոսյանը նշել է. «Մեր վերջին տվյալներով, դա 2025 թվականի երրորդ եռամսյակն է, պարենային նվազագույն սպառողական զամբյուղը 61.768 դրամ է։ Նախորդ եռամսյակի մեր միջին կենսաթոշակը՝ դեռ չբարձրացրած, 49.451 դրամ է։ Եվ մեր այս նոր բարձրացումով այն դառնում է 59.191 միջինը։ Այսինքն՝ միայն կենսաթոշակը՝ առանց հետվճարի կոմպոնենտի, որը մենք կրկին հունվարի մեկից բարձրացրել էինք, արդեն մոտենում է նվազագույն սպառողական զամբյուղին: Բայց մենք ունենք նաև հետվճար, որն ակտիվ տարածվում է։ Արդեն ունենք 415 000 քաղաքացի, որ ստանում է այդ հետվճարը, և միջինն այսօր 7000 դրամ է: Երբ գումարում ենք 59000-ին 7000, արդեն ստացվում է 66000 դրամ, որը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից 4500 դրամի չափով»:

 

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այս թվերին, ասել է. «Հազար ներողություն էս կոպիտ ձևակերպման համար, շատ կոպիտ որ ձևակերպենք, մենք ասում ենք՝ սոված թոշակառու պետք է չլինի»:

https://m.mamul.am/am/news/352645

http://www.facebook.com/watch/?v=1361773212424193

Share Article

admin

Previous Post

Նայեք՝ում դիшկը գտան նորակառույց շենքի բակում. նյարդերից թույլ մարդկանց խստիվ արգելվում է դիտել

Next Post

Արդյոք կարող են մահացած ծնողների զավակները ստանալ ավանդների փոխհատուցումը․ մանրամասնում է նախարարը

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

All Right Reserved!