Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ողջ է, ինչքանով ես գիտեմ։ NBC-ին հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։
ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածներից հետո Թեհրանից ուղիղ եթերում խոսելով՝ Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկու հրամանատար մահացել է, բայց բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ դատական համակարգի ղեկավարը և խորհրդարանի խոսնակը, ողջ են։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են։
«Այսպիսով, բոլորը հիմա իրենց դիրքերում են, և մենք կարգավորում ենք այս իրավիճակը, և ամեն ինչ կարգին է»,-հայտարարել է իրանցի դիվանագետը։
Արաղչին նաև քննադատել է ԱՄՆ-ին և Իսրայելին հարձակումը սկսելու համար՝ չնայած միջուկային բանակցություններին։
https://www.facebook.com/share/p/1E9xhC2zgv/