Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Նա «Բանակում» սերիալից հայտնի Վարուժի դերակատար Գոռ Հարությունյանի եղբայրն էր։
Գոռը սթորի է հրապարակել էջում, որում ասվում է․Մեռնում եմ չեմ կարում կյանքս, արևս, սիրունս, ջիգյարս։ Ես ոնց եմ անելու, դու իմ ամենաուժեղ, ամենա կյանք ախպերս»։Տխուր լուրը հայտնել է նաև դերասան Էմիլ Գալստյանը։ Նա հուզիչ խոսքերով է հրաժեշտ տվել ընկերոջը՝ գրելով.
«Իմ բռատս, ուժեղ տղա, ամեն վայրկյանը քո հետ ապրած սրտիս մեջ ա հավերժ, լույս դառնաս լույս ախպերս, հավատալու չի, չեմ տեղավորվում»։
Երգչի մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Նրա կորուստը մեծ ցավ է պատճառել հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում էին նրան։
https://www.facebook.com/share/1AtYmLHWWr/