Հովհաննես Ազոյանը միանգամից զայրացել է՝ Բագրատ Սրբազանի անունը լսելով…տեսեք, թե ինչ է նա ասել

Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման քայլերթը վաղը կլինի Երևանում, տեղի կունենա հանրահավաք։ Բագրատ Սրբազանը շարժումը համերաշխության տրամաբանության ներքո է տանում․ «Եռագույնը կհաղթի սև ու սպիտակին»,- ասում է Սրբազանը, այսինքն՝ նախկիններ ու ներկաներ չկան, և եթե անգամ ՔՊ-ականներ ցանկանան միանալ, ապա Սրբազանը նրանց ևս կընդունի։

Դերասան Հովհաննես Ազոյանը Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» ակտիվ մասնակիցներից էր, ամենօրյա ռեժիմով ցույցերի էր մասնակցում, այսինքն՝ հանրահավաքների մասնակցելու մեծ փորձ ունի։ Նրան «Հրապարակ»-ը զանգել և հարցրել է՝ հնարավո՞ր է, որ վաղը Բագրատ Սրբազանի հանրահավաքին էլ մասնակցի, սակայն Ազոյանը միանգամից զայրացել է՝ Բագրատ Սրբազանի անունը լսելով, ապա հայտարարել, թե այդ հարցին չի պատասխանում, և առհասարակ ոչ մի հարցի չի պատասխանում, քանի որ լրատվամիջոցների սև ցուցակ ունի։

Հովհաննես Ազոյանը միանգամից զայրացել է՝ Բագրատ Սրբազանի անունը լսելով…տեսեք, թե ինչ է նա ասել

256 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն