Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վերջին լուսանկարը՝ հանդիպումից հետո

Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վերջին լուսանկարը՝ հանդիպումից հետո

Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկրի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին:

Ինչպես տեղեկացնում է IRNA-ն, Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող մի խումբ պաշտոնատար անձանց  տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել  Արևելյան Ատրպատական նահանգի Բրազին և Արդեշիր գյուղերի միջև ընկած տարածքում:

Աղբյուրի տվյալներով՝ ուղղաթիռում են գտնվել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմաթին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ:

Վթարի վայր են մեկնել փրկարարական խմբեր, որոնց աշխատանքներին խոչընդոտում են վատ եղանակային պայմաններն ու թանձր մառախուղը:

Ինչպես հայտնի է, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին Արևելյան Ատրպատական նահանգ էր մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու երկու երկրների սահմանին՝ Արաքսի վրա կառուցված ամբարտակի բացմանը:

473 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն