Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում փետրվարի 18-ին ժամը 16:00-ին կրակոցներ են հնչել։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Մեկ քաղաքացի մահացել է:
«ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Դեպքի վայրում է ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը։
Դեպքի առթիվ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել։