Սա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտում և ցե ղաս պանություն. Արցախի ՄԻՊ

120,000 մարդ, այդ թվում՝ 30,000 երեխա, 2,000 հղի կին, 20,000 տարեց անձ, ովքեր 9-ամսյա շրջափակման ընթացքում կանգնած են եղել սաստիկ սովի, թերսնման և կենսական անհրաժեշտության բոլոր ապրանքներից ու ապրանքներից զրկվածությունից, այժմ ենթարկվում են ֆիզիկական սպ առնալիքի՝ Ադրբեջանական զինված ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված մասշտաբային ահաբեկչությունը:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Սա ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտում և ցեղաս պանություն, որոնք Ադրբեջանը իրականացնում է օրը ցերեկով։

Միջազգային հանրությունը ՊԵՏՔ Է անհապաղ և հրատապ գործողություններ ձեռնարկի մարդկության դեմ հերթական հանցագործությունը կասեցնելու համար»,-նշել է նա:


Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, կիրառել հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, ձեռնարկել են դիրքային առաջխաղացման փորձեր։ Կան բազմաթիվ զո հեր ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Մարտերը շարունակվում են։

https://iravaban.net/442175.html?fbclid=IwAR1Pgstn0SlkffyrbZHzzOEQ6EqupF5fAEbL1__dJAeJht4m9CyHBcpVsBY

554 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն