Մատակարարված բնական գազի և տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքը պետք է վճարել 7 օրվա ընթացքում․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիան» հայտնում է, որ 2024 թվականի մարտ ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի քանակի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը 2024 թվականի ապրիլի 9-ից տեղադրված է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների,

փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։

 

Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկած) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց հետո 7 օրվա ընթացքում:

https://iravaban.net/471249.html?fbclid=IwAR2EFbXJXHXJ9codyfWMlfonCRq-l_7aHPwl4GSPdKQ_eT-J8LG8RRn4IzU

109 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն