Ող բերգական ավտով թար է տեղի ունեցել․ Կան զո հեր և վիրավորներ

Երեկ ապրիլի 4-ին խոշոր ու ող բերգական ավտով թար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 23:35-ի սահմաններում Սարդարապատ-Արաքս գյուղամիջյան ճանապարհին՝ Արաքս գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 43-ամյա Հրաչյա Բեդոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 24-ամյա Հակոբ Չոկուրյանի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Բեդոյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գրետա Խաչատրյանը, վարորդներից Հ. Չոկուրյանն ու վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարկոս Ֆեսիլյանը տեղում մա հացել են, իսկ Հ. Բեդոյանն ու Հ. Չոկուրյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Մհեր Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել մահացածներին ու վիրավորներին, ապա պատգարակով մետեցրել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է:

1 054 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն