ՀՀ ոչ մի տարածք չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է ՀՀ քարտեզը և գրառում կատարել․ «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-որ մեկը, այդ թվում նաև ես, ասել ենք կամ ասում ենք, որ օրինակ՝ Ոսկեպար գյուղը հայկական չէ, կամ Տավուշի մարզից որևէ մաս հայկական չէ, պետք է հանձնվի:

Որոշ լրագրողներ էլ իրենց թույլ են տալիս ասել, որ Տավուշում գյուղ է հանձնվում:   ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա! Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:

Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին: Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»:

https://mediaroom.am/politicalplatform/item/53680-2024-04-04-16-28-21.html

385 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն