ՀՐԱՏԱՊ
3 ամիս առաջ ես սկսեցի խմել ջուր սոված փորին. Հետազոտության արդյունքներից անգամ բժիշկն էր ապշած․․․
Եթե անհանգստանում եք Ձեր առողջության համար, ապա սկսեք ուտել այս չափազանց օգտակար բանջարեղենը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ընտրություններին հանդես կգա 3 համարի ներքո
03 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
3 ամիս առաջ ես սկսեցի խմել ջուր սոված փորին. Հետազոտության արդյունքներից անգամ բժիշկն էր ապշած․․․
03.05.2026
Եթե անհանգստանում եք Ձեր առողջության համար, ապա սկսեք ուտել այս չափազանց օգտակար բանջարեղենը
03.05.2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ընտրություններին հանդես կգա 3 համարի ներքո
03.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Խմբագրի ընտրանի

«Տիգրանի մայրը՝ Փառանձեմը, գյուղ է վերադարձել, բայց երեխաները շարունակում են մնալ ՀՕՖ-ում». Ծափաթաղի վարչական ղեկավար

admin
13.01.2026 2 Min Read
2 0

Նախորդ տարի հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետացել էր 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Օրեր անց, նոյեմբերի 2-ին, ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել էին երեխայի դին՝ մարմնի, գլխի շրջանում մարմնական վնասվածքներով։

 

Այս ողբերգական միջադեպից հետո 3-ամյա Տիգրան Օվանեսովի 3 եղբայրները և քույրը տեղափոխվեցին ՀՕՖ, իսկ նրանց մայրը գնաց հայրական գյուղ՝ Կախակն։

 

Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն այսօր 168.am-ին փոխանցեց, որ երեխաների մայրն արդեն վերադարձել է Ծափաթաղի իր տուն։

 

«Տիգրանի մայրը՝ Փառանձեմը, գյուղ է վերադարձել, բայց երեխաները շարունակում են մնալ ՀՕՖ-ում։ Այս շաբաթ պետք է սոցիալական աշխատողներն այցելեն տուն, ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ փոփոխություններ կան, որպեսզի իրենք էլ հասկանան՝ երեխաներին ՀՕՖ-ից տուն բերե՞ն, թե՞ ոչ։ Եթե ամեն ինչ լավ լինի, հավանաբար երեխաներին ՀՕՖ-ից կտեղափոխեն մոր մոտ»,- նշեց Դավիթ Գզողյանը։Նրա խոսքով՝ այս պահին երեխաների մայրը չի աշխատում, տանը միայնակ է ապրում, նրան որոշակի օգնություն ցուցաբերում է համայնքապետարանը։

 

«Մեծ հնարավորություններ չունի, որպեսզի հաճախ այցելի իր երեխաներին, այստեղ էլ ենք փորձում օգտակար լինել, եթե երեխաների մնալը ՀՕՖ-ում պետք է երկարաձգվի, կօգնենք, որ հաճախ այցելի իր երեխաներին։ Հունվարի 3-ին է վերջին անգամ այցելել երեխաներին, այդ օրն իր ավագ տղայի ծննդյան օրն էր։ Փառանձեմին էլ տեսել ենք անցնող ուրբաթ օրը, եկել էր գյուղապետարան, դրանից առաջ էլ մենք էինք այցելել նրան։ Նա է ցանկություն հայտնել հորական գյուղից վերադառնալ մեր գյուղ»,- նշեց մեր զրուցակիցը։

 

Ծափաթաղի վարչական ղեկավարը նաև ասաց, որ տիկին Փառանձեմը նախկինում սեզոնային աշխատանք էր կատարում, աշխատանքի սեզոնը հավանաբար բացվելու է մայիսին, բայց եթե երեխաները ՀՕՖ-ից վերադառնան տուն՝ պետք է նրանց խնամքով զբաղվի, չի կարողանալու աշխատել։Ամեն դեպքում, եթե երեխաները գյուղ վերադառնան, դժվար թե կարողանա գնալ սեզոնային ախատանքի, պետք է ինչ-որ բան ինքներս նրանց համար մտածենք»,- ընդգծեց Դավիթ Գզողյանը։

 

Նշենք նաև, որ 3-ամյա Տիգրանի սպանության մեջ կասկածվում է նրա հայրը, ով գտնվում է կալանքի տակ։

 

Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 3-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային խեղդամահ անելու միջոցով սպանել է նրա հայրը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ փորձաքննության արդյունքներից պարզ է դարձել, որ 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։

https://www.facebook.com/share/17fL2cze58/

Share Article

admin

Previous Post

Հովհաննեսի գլխին ընկավ քարն ու տեղում մшhшցшվ

Next Post

Հունվարի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am