Ավտով թшր Արարատի մարզում․ կա 2 q nh, 2 վի րավոր․ մш hшgածներն ամուսիններ էին

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan Tiida» և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը «էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն։

«Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվող վիրավորը շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մա հացել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Արարատ» բժշկական կեն«Volkswagen Jetta»տրոնի շտապօգնության բժիկների հերթապահ խմբերն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վեդիի թիվ 23 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մա հացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն ամուսիններ էին և Արարատի մարզի բնակիչներ, իսկ «Nissan Tiida»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

1 101 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն