ՆԱՏՕ-ն առավելագույն նպատակ է դրել՝ Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացել Հարավային Կովկասում. Զախարովան՝ Ստոլտենբերգի այցի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկաս՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այդ երկրները եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձի դրսևորում է. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նման պաշտոնյայի մակարդակով այցը հաստատում է, որ այդ ուղղությամբ ակտիվությունը մի քանի անգամ ավելացել է… Հարավային Կովկասում, կարծես թե, խնդիրները նվազել են, իսկ ո՞ւմ դա կարող է դուրս գալ Արևմուտքում: Արևմտականներին հանգիստ չի տալիս այն փաստը, որ այդ պետությունները փոխգործակցում են, այն, որ նրանք մոտենում էին խաղաղության պայմանավորվածություններին: Նրանց դուր չի գալիս այն փաստը, որ այդ պետությունները շփվում են Մոսկվայի հետ»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը փորձում են քանդել տարածաշրջանի երկրների կապերը, այդ թվում՝ Մոսկվայի հետ:

«Իհարկե, ՆԱՏՕ-ն առավելագույն նպատակ է դրել՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ թեժացնել իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան:

408 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն