«Սա վտա.նգավոր թա.կարդ է, որի մեջ փորձում են ներքաշել արցա խցիներին». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Ձեռքիս հայտնվեց ՀՀ կառավարության մշակած՝ փախստականի վկայական ստանալու դիմումի ձևաթուղթը, որտեղ մեկ նախադասություն ինձ մոտ լուրջ մտավախություն ու հարցեր առաջացրեց։

Պաշտոնական նամակով հարցը ուղղել եմ ՀՀ ԱԳՆ-ին, ՆԳՆ-ին և այլ պետական կառույցների, բայց կարևոր է նաև իրավաբանների, միջազգային իրավունքի մասնագետների, այլ փորձագետների կարծիքը և դիրքորոշումը։

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ներկայացվող դիմումի մեջ ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ստորագրել, որ տվյալ անձը ՈՐևԷ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ․․․ ։

Իմ կարծիքով, սա վտանգավոր թակարդ է, որի մեջ փորձում են ներքաշել Արցախցիներին։

— Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիր ունեցող մարդը չլինել որևէ պետության քաղաքացի։

— Արդյո՞ք այդ դիմումն ստորագրող անձինք չեն ստորագրում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը ամբողջությամբ լուծարելու թղթերի տակ»:

647 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն