ՀՐԱՏԱՊ
Երևանում Մակրոնը խոսեց Հայաստանի՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու մասին
24 տարվա ընթացքում առաջին անգամ է Ուկրաինայի նախագահն այց կատարում Հայաստան, և սա նշանակալի փաստ է. Զելենսկի
Փաշինյան․ «Հույս ունեմ՝ 2028-ին կայցելեմ Ադրբեջան». ՏԵՍԱՆՅՈՒԹ
04 May 2026
MediaTime
  • Հայաստան
  • Աշխարհ
  • Շոու-բիզնես
  • Ժամանց
  • Տնտեսություն
Search the Site
Popular Searches:
Travel Crypto Military
Recent Posts
Երևանում Մակրոնը խոսեց Հայաստանի՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու մասին
04.05.2026
24 տարվա ընթացքում առաջին անգամ է Ուկրաինայի նախագահն այց կատարում Հայաստան, և սա նշանակալի փաստ է. Զելենսկի
04.05.2026
Փաշինյան․ «Հույս ունեմ՝ 2028-ին կայցելեմ Ադրբեջան». ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2026
SUBSCRIBE
MediaTime
  • Քաղաքական
  • Հայաստան
  • Տնտեսություն
  • Հորոսկոպ
  • Բլոգ
  • Ժամանց
  • Շոու-բիզնես
  • Խմբագրի ընտրանի
Խմբագրի ընտրանի

Երևանում 15-ամյա ուսանողը եղունգկտրիչի սուր-կտրող մասով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինը հոսպիտալացվել է

admin
25.12.2025 One Min Read
3 0

Դեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ոտքի արյունահոսող վերք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի, ով այնուհետև «ձախ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Տիգրան Թ․-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրում վայր ընկնելու ժամանակ՝ ոտքը երկաթին հարվածելու հետևանքով։Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 13։30-ի սահմաններում նշված կրթահամալիրի հարակից տարածքում նույն կրթահամալիրի ուսանողներ Տիգրան Թ․-ի և 15-ամյա Ա․ Ա․-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, վերջինս իր ձեռքին եղած եղունգկտրիչի սուր-կտրող մասով անկանոն շարժում է կատարել և պատահաբար վնասել Տ․ Թումանյանի ձախ ոտքը։

 

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված եղունգկտրիչի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

https://www.facebook.com/share/17cKvj1NkZ/

Share Article

admin

Previous Post

Այսօր ջուր չի լինի այս հասցեներում Ստուգեք մեկնաբանության մեջ

Next Post

Վրաերթի ենթարկված 3 աղջիկներից 2-ը երկվորյակ քույրեր են․ ինչ մանրամասներ են հայտնի թույլատրելի հատվածով անցնող աղջիկների վրաերթի դեպքից

No Comment! Be the first one.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

MediaTime MediaTime

ՄԵԴԻԱ ԹԱՅՄ

«Մեդիա Թայմ»՝ քո վստահելի լրատվական հարթակը։ Մենք ներկայացնում ենք աշխարհի կարևոր իրադարձությունները՝ արագ, պարզ և օբյեկտիվ։ Եղիր ճիշտ տեղում՝ ճիշտ տեղեկատվությամբ։

Services

  • Contact Us
  • Advertise
  • Complaint
  • Privacy Policy
  • Submit a Tip

Quick Links

  • Photos
  • Investigations
  • Profiles
  • Leadership
  • Newsletters

Contact Us

Call :

+49 241 241 241

E-mail :

demo@mediatime.am

Follow Us

  • Home
  • Blog
  • Complaint

© All Rights Reserved, MediaTime.am