Ով է այսօր Ջրծաղիկից մա հացած 9-ամյա տղան․ Նոր մանրամասներ

Ջրծաղիկից մա հացած 9-ամյա տղան Արարատի մարզի Ավշար գյուղից էր, ընտանիքի միակ երեխան։

«Ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի հետ։ Հաճախում էր Արարատ քաղաքի թիվ 4 դպրոց։ Մոտ 3 օր էր, որ դպրոց չի գնացել․․․ Քույր ու եղբայր չունի, տան մինուճար երեխան էր»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ավշարի վարչական ղեկավար Արգամ Զաքարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի բնակիչ 9-ամյա երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ վեզիկուլյար ցան, ֆեբրիլ ջերմություն։

Մարտի 10-ին` ժամը 17։00-ի սահմաններում որովայնացավերի կապակցությամբ դիմել են «Արարատի» ԲԿ։
Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխայի տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը, սակայն ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է սրտի կանգ, որի կապակցությամբ հիվանդին տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Ժամը 23:30` 50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ ՍԹՎ միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։

Մա հվան վերջնական պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»։

1 585 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն