Գրեմ այն, ինչ տեսել եմ այս օրերին․ կիրանցեցի

Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

«Տեսա, որ իրականությունից կտրված որոշ մարդիկ ասում, գրում են մթոմ  Տավուշցիք Սրբազանին ասել են գնացեք ստեղից բան ման))

Որպես կիրանցեցի, որպես մարդ ով հաճախ չի կիսել այս շարժմանը մասնակցող մարդկանց գաղափարները, գրեմ այն ինչ տեսել եմ այս օրերին:

Երբ Կիրանցից բերման էին ենթարկել 3 տասնյակից ավել անձանց, Գառնիկ Դանիելյանի անմիջական ազդեցությամբ, այդ մարդիկ ժամեր անց ազատ արձակվեցին:

Երբ երեխեքը ոստիկանների հետ «շփումից» հետո լացում էին, երեխեքին հանգստացնում, երեխեքի հետ հավասար լացում էր Ասպրամ Կրպեյանը:

Երբ ԱՆՉԱՓԱՀԱՍ երեխեքին Երեւանի քննչական կոմիտեից կանչել էին հարցաքննության, Քրիստինե Վարդանյան ջանքերով երեխեքը ունեցան փաստաբան:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո միակ մարդը, որ ինձ համագյուղացիներիս փորձեց հանգստացնել Գեղամ Նազարյանն էր:

Եվ միակ մարդը, ով փորձում էր կանխել բնակիչների եւ ոստիկանների մինչեւ բախմունը, ով հանգստացնում էր ժողովրդին Բագրատ Սրբազանն էր:

Ես չգիտեմ վաղը ինչ է լինելու, միգուցե իմ, Կիրանցի համար այլեւս լավ չլինի, բայց պարզապես ցանկացա ասեմ, որ մարդիկ ինչպես չեն մոռանալու այս ամենը,  այնպես էլ չեն մոռանալու շատ մարդկանց անտարբերությունը»:

 

Գրեմ այն, ինչ տեսել եմ այս օրերին․ կիրանցեցի
792 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն